ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թարթիչները, հոնքերը եւ այլն: Եվ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը:
Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի` ցանկալի եւ անցանկալի, հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:
Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա հնարավոր է թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում անցնում է: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ:
Ակնամոմով եւ նման եղանակներով էպիլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից: Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու, թողնելով մի որոշ ժամանակ, պոկում էին անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Էպիլյացիան` կախված մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:
Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա եւ, քսելուց 10-15 րոպե հետո, առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածի վրա: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ: Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Այնպես որ` կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է ձեզ համար նախընտրելի:
Մեդ-Պրակտիկ
07.03.2016
Հարգելի Մարիամ, բարև Ձեզ: Լազերային էպիլյացիայից հետո հաճախ, կախված մաշկի գույնից, այդ հատվածներում առաջանում է պիգմենտացիա: Պիգմենտացիան կարելի է նվազեցնել հետևյալ միջոցներով. սալիցիլաթթու, ռետինոլ կամ գլիկոլիկ (մրգաթթու) պարունակող քսուքներով կամ լոսյոններով, որոնք կարող եք գտնել դեղատներից կամ կոսմետիկայի մասնագիտացված խանութներից: Նշված միջոցներն ակտիվացնում են մաշկի ռեգեներացիան և մահացած շերտի հեռացումը:
Մեդ-Պրակտիկ
07.03.2016
Հարգելի AREVIK SMSARYAN, բարև Ձեզ: Ձեր հարցն անհասկանալի է: Անցանկալի մազերից ազատվելու համար հարկավոր է դիմել կոսմետոլոգի:
Մեդ-Պրակտիկ
07.03.2016
Հարգելի Ruzanna, բարև Ձեզ: Մազաթափության պատճառները հիմնականում ներքին խնդիրներն են: Մազաթափության դեմ պայքարելու համար հարկավոր է նախ գտնել պատճառը, արտաքին միջոցներն ունեն միայն ժամանակավոր էֆեկտ: Ցանկալի է դիմել մաշկաբանի: Մազերի աճի խթանման բազմաթիվ միջոցներ կարող եք գտնել մեր կայքի "Մազերի խնամք" բաժնում:
Մարիամ
14.02.2016
AREVIK SMSARYAN
30.01.2016
Ruzanna
27.01.2016
Մեդ-Պրակտիկ
01.01.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Արևից ալերգիան հակացուցում չէ լազերային էպիլյացիայի համար: Պարզապես խորհուրդ է տրվում պրոցեդուրայից հետո արևապաշտպան քսուք օգտագործել:
Anahit
29.12.2015
Anahit
29.12.2015
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Karine, բարև Ձեզ: Կոնկրետ օգտակարության կամ վնասակարության մասին ստույգ չենք կարող ասել, քանի որ նշված չէ աղբյուրը և կոնկրետ ինչ պրոբլեմի համար է նախատեսված տվյալ դիմակը: Ընդհանրապես քրքումով դիմակները օգտակար եմ դեմքի մաշկի համար:
karine
21.12.2015
Մեդ-Պրակտիկ
19.12.2015
Հարգելի Գոհար, բարև Ձեզ: էպիլյացիայի տեսակի ընտրությունը խիստ անհատական է, կախված մաշկի և օրգանիզմի առանձնահատկություններց: Բացի այդ մարմնի տարբեր հատվածներում ևս էֆեկտիվությունը տարբեր է: Ասեղային էպիլյացիայի դեպքում հենց առաջին անգամից մազարմատը մերանում է, իսկ լազերայինի ժամանակ հնարավոր է երկրորդ կամ երրորդ անգամից:
Գոհար
18.12.2015
Մեդ-Պրակտիկ
02.11.2015
Հարգելի Karine, բարև Ձեզ: Տվյալ հատվածի համար առավել արդյունավետ և անվտանգ մեթոդն ասեղային էպիլյացիան է: Միակ բացասական կողմը պրոցեսի ցավոտ լինելն է, հնարավոր է նաև պրոցեդուրայից հետո փոքր ինչ գրգռվածություն:
Մեդ-Պրակտիկ
02.11.2015
Հարգելի Arev, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք ինչ նկատի ունեք տարիքային բշտիկներ ասելով: Խնդրում եմ նշել նաև Ձեր տարիքը և մանրամասնել, ինչ բնույթի են բշտիկները: Դեմքի վրա բշտիկների առաջացումն այնքան էլ մեծ տարիքին բնորոշ խնդիր չէ:
Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի Mane, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մազահեռացման մեթոդի ընտրությունն անհատական է, կապված է մազի որակից, տեղակայումից, մաշկի տեսակից: Տվյալ հատվածի համար ավելի արդյունավետ միջոց է լազերային կամ ասեղային էպիլյացիան: Ավելի ճիշտ կողմնորոշվելու համար կարող եք դիմել կոսմետոլոգի:
Karine
26.10.2015
arev
24.10.2015
Mane
29.09.2015
Մեդ-Պրակտիկ
23.06.2015
Հարգելի Arev, բարև Ձեզ: Մազահեռացումից հետո գրգռվածությունը կարելի է վերացնել պատրաստելով լուծույթ 70 բժշկական սպիրտից, վաղինակի և երիցուկի թուրմերից: Նշված խառնուրդը կարող եք քսել մաշկի գրգռված հատվածներին մազահեռացումից անմիջապես հետո: Օգտակար է նաև "Պանտենոլ"-ի հիմքով պատրաստված քսուկների օգտագործումը:
Arev
18.06.2015
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի Nane, բարև Ձեզ: Մազահեռացման կոնկրետ, որ մեթոդն է Ձեզ հետաքրքրում, տարբեր մեթոդներ ունեն տարբեր հակացուցումներ: Մազահեռացման մեթոդի ընտրությունը կախված է անցանկալի մազերի քանակից, դրանց որակից, ինչպես նաև մաշկի տեսակից: Եթե կան անցանկալի մազեր, ցանկալի է մաշկաբանի խորհրդատվություն, պարզելու համար չկա արդյոք հորմոնալ խանգարում: Մազահեռացման ցանկալի է դիմել 14-15 տարեկանից հետո:
Nane
02.05.2015
Մեդ-Պրակտիկ
14.04.2015
Հարգելի Թագուհի Դալխուզյան, ինչպես նշված է նյութում այդ միջոցը կիրառվում է ցավից և մազապարկի բորբոքումից խուսափելու համար, 2-3 շաբաթ անց մազերը նորից կաճեն:
Թագուհի Դալխուզյան
12.04.2015
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Սոնա, բարև Ձեզ: Հղիությունը հակացուցում չէ էպիլյացիայի համար: Միայն առաջին եռամսյակում ցանկալի չէ էպիլյացիայի կիրառումը, իսկ 2-րդ եռամսյակը ամենահարմար ժամանակահատվածն է: Բիոէպիլյացիան առավել անվտանգ մեթոդ է, հղիության ընթացքում անցանկալի մազերից ազատվելու համար: Եթե նախկինում կիրառել եք այդ մեթոդը, և այն չի գրգռել Ձեր մաշկը, ապա կարող եք հիմա ևս կիրառել:
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Hasmik, ձեռքերի և ոտքերի անցանկալի մազերից ազատվելու համար կարելի է օգտագործել քիմիական դեպիլյացիայի միջոցներ կամ ոսկ, սակայն դրանք ժամանակավոր էֆեկտ ունեն և կարող են գրգռել մաշկը: Ավելի արդյունավետ միջոց է լազերային էպիլյացիան, քանի որ այն անցավ է և ընդմիշտ ազատում է անցանկալի մազերից:
Մեդ-Պրակտիկ
24.03.2015
Հարգելի Ani, մազահեռացման ավելի արդյունավետ մեթոդը կախված է տվյալ հատվածի մազերի խտությունից և մաշկային առանձնահատկություններից: Մազահեռացումից առաջ ցանկալի է խորհրդակցել բժիշկ-կոսմետոլոգի հետ, Ձեր դեպքում մազահեռացման ավելի արդյունավետ և անվտանգ միջոցն ընտրելու համար: Այդ հատվածում կարելի է օգտագործել ասեղային կամ լազերային էպիլյացիա:
ani
23.03.2015
hasmik
23.03.2015
Կարդացեք նաև
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը: Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի...
JPLiving SilverBamboo-ն դա ինքնամաքրվող սրբիչ է, իսկ ապագայում հնարավոր է նաև` հագուստ: Այժմ JPLiving SilverBamboo նախագիծը ֆինանսավորում է հավաքում Kickstarter-ում, հայտնում է newsyou.info-ն...
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում...
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
Ձեռքերը չորացնելու մեքենայացված էլեկտրական սարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology...
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...
Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում...
Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որն ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում: Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը...
Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից...
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբակտերիալ օճառները վնասակար են առողջության համար: Պարզվել է, որ մեր մաշկի մեջ կան մանրէներ, որոնք կարող են պայքարել կնճիռների և պիգմենտացիաների դեմ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն